Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
Քաղաքական
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի՝ ապրիլի 15-ին կայացված որոշման դեմ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)