Ուժեղ տուրբուլենտության գոտում բորտուղեկցորդուհին զարկվել է ինքնաթիռի առաստաղին (տեսանյութ)
ՏեսանյութերԿոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից Ֆրանսիա մեկնող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 10 ուղևոր է տուժել, հաղորդում է Fox News լրատվականը:
Ականատեսների խոսքով՝ տուրբուլենտ հոսանքը սկսվել է վայրէջքից շուրջ 30 րոպե առաջ: Տեսագրության մեջ երևում է՝ ինչպես են ուղևորները բղավում, իսկ բորուղեկցորդուհին զարկվում է ինքնաթիռի առաստաղին, և նրա ձեռքի սեղանիկի վրա դրված տաք ջուրը թափվում է ուղևորներից մի քանիսի վրա:
Բուլղարական ALK ավիաընկերությանը ներողություն է խնդրել ուղևորներից և հայտնել, որ տուրբուլենտության պատճառը բարձրության անկումն է եղել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)