Հիմա ի՞նչ անեմ ես. այդ ջուրը չխմեմ՝ ծարավից վատանա՞մ․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ջանջուղազյանին հետևյալ հարցն ուղղեց․ «Պետական բյուջեն կատարման մասով թերակատարվել է 5․3 տոկոսով ու պետք է հստակ գնահատական լինի, թե դա ինչքան զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա: Խնդրում եմ պարզաբանեք՝ այդ գնահատականը կա՞, թե՞ ոչ, և երկրորդը՝ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերով, կխնդրեմ պարզաբանեք՝ այդ կոռուպցիոն ռիսկերի վնասն ու տնտեսական աճի վրա բացասական ազդեցությունը իրար համադրելի՞ են։ Օրինակով ասեմ, որ պարզ լինի՝ ես ծարավ եմ և ուզում եմ ջուր խմել, բայց կասկած ունեմ, որ այդ ջուրը կարող է թունավորած լինել, հիմա ի՞նչ անեմ ես. այդ ջուրը չխմեմ՝ ծարավից վատանա՞մ, թե հաշվի առնելով ռիսկը՝ խմեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան