Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

Եղեգիս համայնքի Քարագլուխ ու այլ գյուղերում բրուցելյոզ հիվանդությունը խուճապային տրամադրություն է ստեղծել

Հասարակություն

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի բնակիչներն ահազանգ հնչեցրին    «Հանուն հավասար իրավունքների»  հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիատուրի  շրջանակներում գյուղ այցելած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կապված խոշոր եւ մանր եղջերավոր անասուների շրջանում բռնկված բրուցելյոզ հիվանդության հետ:

Ինչպես տեղեկացրին  Քարագլուխ գյուղի բնակիչներ Վաղինակ Հովհաննիսյանը եւ  Արտավազդ Մելքոնյանը,  իրենց տնտեսություններում բրուցելյոզ է նկատվել թե խոշոր, թե մանր եղջերավոր անասունների մոտ, ինչի արդյունքում իրենք զգալի վնասներ են կրել՝ հայտնվելով անելանելի վիճակում:    §Մենք ահագին ծախսեր ենք կատարել գոմերի կառուցման, անասնագլխաքանակի ձեռքբերման ու զարգացման համար: Մասնագետները բրուցելյոզ հիվանդություն են ախտորոշել ու մեզնից պահանջում են՝ անասնագլխաքանակը ենթարկել հարկադիր մորթի:15 գլուխ ոչխարից հիմա մնացել է ընդամենը երկու գլուխ, կթու 4 կովերից երկուսը ենթակա են պարտադիր ոչնչացման, դրանց հետ՝ եւս մեկ հղի երինջ: Ինչպե՞ս ենք պահպանելու մեր գոյությունը, երբ մեր ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Չգիտենք, թե ինչ անենք, ինչպես իրացնենք այդքան միսը: Հիմա վարակված անասունները արոտ դուրս բերել չենք կարող, պահում ենք մսուրի վրա, մինչեւ որ մթերման համապատասխան կետեր գտնենք: Խնդրում ենք, ահազանգեք, որ կառավարությունից մարդիկ գան գյուղ, այս հարցին լուծում տան, քանի որ մենք արդեն մեր անասնաբույժներին, մեր տեղական ու մարզային իշխանություններին չենք վստահում, չենք հավատում անգամ  ախտորոշումների արդյունքներին: Անասնաբույժը մեզնից կիլոմետրեր հեռու է ապրում, մի բան որ լինում է, մենք տասնյակ կիլոմետրեր ենք ստիպված լինում հաղթահարել, որ դիմենք նրա օգնությանը: Մեր գյուղում նույնիսկ մարդիկ կան, որ այս հիվանդությամբ հիվանդացել են»,-ներկայացրին Քարագլուխ գյուղի բնակիչները:

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հավաստեց, որ համայնքի վարչական տարածքում այս պահի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված է բրուցելյոզի 23, մանր եղջերավորների մոտ՝ 173 դեպք, որի հիմնական մասը՝ Քարագլուխ գյուղում: §Այս ամենը արդյունք է կենդանիների շարժի վերահսկելիության դժվարության: Սկսած մայիս ամսից՝  մեր տարածքով  Արարատի մարզի ոչխարաբուծական տնտեսությունները ոչխարի հոտերը շարժում են դեպի Ջերմուկի սարերը: Չենք բացառում, որ այդ հոտերում կարող են լինել վարակված կենդանիներ: Այդ անասնահոտերն արածում են նաեւ մեր եւ Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լեռնային արոտներում: Ռիսկային է նաեւ Մարտունու տարածքի բաց անասնաշուկան, որտեղ չի հսկվում անասունների շարժը: Այնպես որ, տարբեր աղբյուրներից կարող են տարածվել վարակները, որքան էլ որ մենք ժամանակին կատարել ենք արյան նմուշառումները, իսկ հիվանդության դեպքերի հայտնաբերումից հետո՝ կանխարգելիչ միջոցառումները: Մենք կլինենք հետեւողական ու մինչեւ վերջ կվերացնենք հիվանդության  օջախները, սակայն սրանով չենք կարողանա  մեղմել անասնապահական տնտեսությունների վիճակը: Կխնդրեինք հարց բարձրացնել կառավարության առջեւ՝ տուժած տնտեսություններին գոնե ինչ-որ չափով փոխհատուցում տրամադրելու համար: Մարդիկ վարկեր են վերցրել, որպեսզի անասնապահություն զարգացնեն, բարելավեն իրենց վիճակը, սակայն հիմա հայտնվել են անելանելի վիճակում»,-ներկայացրեց  Արթուր Ստեփանյանը:

Հարցի շուրջ իր նկատառումներն «Արմենպրես»-ի հետ կիսեց ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Մեսրոպ Մելքոնյանը: §Բրուցելյոզ հիվանդությունը Վայոց Ձորի մարզում նույն տարածվածությունն ունի, ինչը որ հիմա առանձնահատուկ է մեր հանրապետության գրեթե բոլոր մարզերին: Շատ դժվար է վերահսկել կենդանիների շարժը մեր մարզում, այն կանոնակարգված չէ, անասունների համարակալման խնդիրը լուծված չէ, թեպետ մենք ամեն ինչ անում ենք՝ ցանկացած հիվանդություն ու համաճարակի բռնկում կանխարգելելու համար, պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում: Այսպես, սահմանված կարգի համաձայն՝ տարվա ընթացում բրուցելյոզի համար արյան նմուշառումը մանրից վերցվում է մեկ, խոշորինը՝ երկու անգամ: Այս միջոցառումներն ըստ գրաֆիկի իրականացվել են, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում, հաշվի առնելով կենդանիների մեծ քանակով հիվանդությունները, նմուշառումները կատարվում են 21 օրից մինչեւ 1 ամսվա կտրվածքով: Հայտնաբերված հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի: Բնական է, որ անասնատերերը հեշտությամբ չեն համաձայնում, սակայն այլ տարբերակ չունեն: Առաջին սանիտարական սպանդը կատարվել է մարտ ամսին, իսկ մենք իրավիճակը պահում ենք վերահսկելիության սահմաններում: Անշուշտ, դժվար են նաեւ այդ միջոցառումները, քանի որ անասնատերերը նման քանակի մսի իրացումը չեն կարողանում կազմակերպել ժամանակին: Խնդիրն այն է, որ մեզ մոտ, ինչպես նաեւ ողջ Հանրապետությունում, չկա գեթ մեկ սպանդանոց, որպեսզի այդտեղ կատարվեր մորթը, իսկ միսը հանձնվեր համապատասխան արտադրամասեր, իսկ անասնատերերը գոնե նվազագույն փոխհատուցում ստանային: Մինչդեռ բրուցելյոզով վարակված կենդանիների մսի վաճառքը խստիվ արգելվում է: Վերջերս մեր հսկողությամբ մի տնտեսությունում սանիտարական սպանդի ենթարկվեց 33 գլուխ ոչխար: Դուք պատկերացնու՞մ եք այդ տնտեսության մարդկանց հոգեվիճակը,  կրած վնասի չափը: Սահմանված գրաֆիկով ու պետպատվերի շրջանակներում են իրականացվում նաեւ մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները՝ կապված դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, խոզերի ու թռչունների ժանտախտի, այլ հիվանդությունների պատվաստումների հետ», -իրավիճակը գնահատեց Մեսրոպ Մելքոնյանը:

Մասնագետն անդրադարձավ նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին ու անասնաբուժական ծառայությունների հետ կապված խնդիրներին: «Այլ մարզերի  մասին չեմ կարող հաստատել, բայց կարծում եմ, որ բարձրացած հարցն ընդհանուր է մեր երկրի համար ու անչափ կարեւոր: Խնդիրն այն է, որ մենք որեւէ բնակավայրում չունենք որեւէ անասնագերեզմանոց, այն դեպքում, երբ մարդիկ մորթը կատարում են ուղիղ փողոցների կողքին, մայթերի վրա՝ այնտեղ թողնելով  մորթված կենդանիների աղիները, փորոտիքը, այլ թափոններ, որոնք հենց հանդիսանում են վարակի հիմնական աղբյուրները: Մինչդեռ դրանք պիտի պարտադիր թաղված լինեին անասնագերեզմանոցներում: Երկրորդ, մեզանում անչափ անտեսված են անասնաբույժները: Բավական է ասել, որ պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում  սահմանված նորմատիվներով նրանցից յուրաքանչյուրի միջին աշխատավարձը կազմում է  մոտ 20 հազար դրամ: Որոշակի վճար էլ նրանք ստանում են համայնքապետարաններից՝ հաստիքային որոշակի աշխատանքների իրականացման դիմաց: Սակայն եղածը շատ չնչին է, որպեսզի այս կարեւորագույն ոլորտը վերջնականապես ամրապնդվի եւ զարգանա: Բավական է ասել, որ մեր մարզի 28 անասնաբույժներից միայն երկուսի տարիքն է, որ տատանվում է 30-35-ի սահմաններում, իսկ մնացածների տարիքը հասնում է 60-75-ի: Եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն այս պահից, ապա կարծում եմ, որ հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն: Ես ավելի քան համոզված եմ, որ անասնաբույժներից  ոմանք, շփվելով կենդանիների հետ, կարող են վարակված լինել զանազան  հիվանդություններով ու հնարավորություն չունեն՝ հետազոտություն անցնելու կամ բուժվելու: Նրանց անգամ սոցփաթեթ չի տրամադրվում, որ այս պարզ խնդիրը կարողանան լուծել: Էլ չասեմ այն մասին, որ ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր անցնել՝ իրենց պարտականությունները կատարելու համար՝ առանց համապատասխան տրանսպորտային միջոցների ու գործուղման ծախսերի: Այս օգոստոսից լուծարվելու են ու այլեւս չեն գործելու §Անասնաբուժասանիտարիայի եւ  բուսասանիտարիայի ծառայությունների  կենտրոն»  պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, իսկ թե փոխարենը ինչ կառույց կգործի, մեզ համար առայժմ անհայտ է: Գտնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի համայնքապետարանների, ֆերմերային տնտեսությունների ու մենատնտեսների, ինչպես նաեւ պետական մարմիների համատեղ առաջարկների հիման վրա, որտեղ հաշվի կառնվեն բոլոր նրբություններն ու մանրուքները, որպեսզի բոլոր կարգի անասնահամաճարակների դեմ մղվող պայքարը լինի անթերի ու բարձր արդյունքներ ապահովող՝ դրվելով գիտական ու կենտրոնացված հիմքերի վրա»,- իր կարծիքն արտահայտեց Մեսրոպ Մելքոնյանը:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին
Ամենադիտված