Մարզերում գծատերեր են եղել, ովքեր, իշխանության մաս լինելով, հաճախ գործել են անգամ մինուսով․ Պապիկյան
Քաղաքական
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով համաձայնեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի այն պնդմանը, որ տրանսպորտի ոլորտում խնդիրներն օր օրի շատանում են։
«Սկսած նրանից, որ տարբեր մարզերում կան կամ եղել են գծատերերի մենաշնորհներ, որոշ դեպքերում էլ այդ գծատերերը պարտավորություններից ելնելով, որ մաս են կազմել իշխանությանը, հաճախ գործել են՝ աշխատելով անգամ մինուսով։ Սա խնդիր է, որ լայն քննարկման կարիք ունի և պետք է ներգրավել նաև մտահոգ պատգամավորների ներուժը, ինչպես նաև սպասարկող ընկերությունների»,-նշեց Պապիկյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ասաց նաև, որ Երևանում մանկապարտեզներն անվճար են, մարզերում՝ մեծ ու փոքր համայնքներում՝ վճարովի։ Սա տարածքային անհամաչափ զարգացման խնդիր է.
«Երևանն ունի տասնյակ ու հարյուր հազարավոր անգամներ ավելի մեծ բյուջե, քան մարզերի համայնքները, ինչի հաշվին էլ կարողացել է լուծել մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցը։ Բայց Երևանն այժմ նաև դոտացիա է ստանում, ինչը անհավասար, ավելի լավ պայմաններ է ապահովում մայրաքաղաքի համար»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան