Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ հրամանատարական կազմի կողմից, նրանք շատ խիստ կպատժվեն. Տոնոյան
Քաղաքական
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց եզդի զինվորների մասին, մասնավորապես՝ արդյո՞ք կա հրաման, որ բոլոր զինվորներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն: Հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Խաչերը եղել են մեր Վեհափառի նվիրատվությունը Զինված ուժերին, մենք ուղղակի կարգ ենք սահմանել, թե ինչպիսին են հայ քրիստոնյա զինծառայողների խաչի կրման ձևաչափերը: Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, ես խնդրում եմ, տվյալները փոխանցեք, նրանք շատ խիստ կպատժվեն: Խտրականություն չի կարող լինել»,- ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան