Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով կայանված մեքենաները «խորտակվել» են (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր երեկոյան տեղացած հորդառատ անձրևը ողողել է Գյումրիի փողոցները: Հատկապես լճակներ են գոյացել Անի կամ բոլորին հայտնի 58 թաղամասում, որտեղ Տրդատ ճարտարապետ փողոցում անգամ ավտոմեքենաները երթևեկել չեն կարողացել ու մնացել են ջրով լցված փողոցներում կայանած:
Գյումրեցիները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել հորդառատ անձրևից ու կատակել, թե 58 թաղամասով անցնելու համար սուզանավ է անհրաժեշտ: Այս թաղամասում հորդառատ անձրևների ժամանակ իշտ էլ լճակներ են գոյանում, քանի որ ջրահեռացման ստորգետնյա համակարգ կառուցված չէ, իսկ եղածն էլ շահագործման ենթակա չէ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը