Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Պուտինի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Հաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ էլ կհանդիպեմ Ճապոնիայում՝ G20-ում»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
«Մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, շատ կարեւոր է, որ այդպես լինի: Նրանք հզոր երկրներ են, իսկ մենք շատ հզոր երկիր ենք»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)