Արգենտինան ոչ-ոքի խաղաց Պարագվայի հետ (տեսանյութ)
Տեսանյութեր
Copa America-ի խաղարկության B խմբում կայացան երկու հանդիպումներ` Արգենտինա-Պարագվայ, Կոլումբիա-Քաթար:
Արգենտինայի ընտրանին 1:1 հաշվով ավարտեց պայքարը Պարագվայի հետ խաղը: Արգենտինացիների կազմում 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, Պարագվայի կազմում աչքի ընկավ Ռիչարդ Սանչեսը:Կոլումբիան նվազագույն հաշվով հաղթեց Քաթարին: Այժմ B խմբում առաջատարը Կոլումբիան է 6 միավորով: Երկրորդը 2 միավորով Պարագվայն է, իսկ Քաթարը և Արգենտինան ունեն միայն 1-ական միավոր: Վերջին տուրում Արգենտինան կխաղա Քաթարի հետ, իսկ Պարագվայը` Կոլումբիայի: Այդ խաղերը կկայանան հունիսի 23-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)