Բերեզովսկին հեռացել է «Դինամո»-ից և կմիանա «Սոչի» մարզչական շտաբին
Սպորտ
Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի մարզչական շտաբից և կմիանա «Սոչի»-ի մարզչական շտաբին:
«Ինձ չի լքում այն զգացումը, որ «Դինամո»-ն իմ տունն է, բայց մյուս կողմից, ես այլ մոլորակ չեմ մեկնում, մնում եմ Ռուսաստանում։ Միշտ պատրաստ եմ հանդիպել ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել «Դինամո»-ում անցկացրած երկար տարիների ընթացքում։
Կյանքն ինձ հնարավորություն է տվել ուժերս փորձել նոր նախագծում։ Կաշխատեմ «Սոչի» մարզչական շտաբում։ Ալեքսանդր Տոչիլինի հետ վաղուց ենք ծանոթ, միասին խաղացել ենք «Դինամո»-ում»,- Բերեզովսկի խոսքը մեջբերում է championat-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)