ՔԿՀ-ներից առգրավվել են դեղապատիճներ եւ բջջային հեռախոս
Իրավունք
Հունիսի 20-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն առգրավել են դատապարտյալ Պ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ա. Վ.-ի կողմից բերված, գործարանային փաթեթավորում եւ որեւէ գրառում չունեցող 13 հատ փոքր եւ 4 հատ մեծ, կապույտ դեղապատիճներ, որոնց ծագումը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բացի այդ, հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խցերից մեկում իրականացված խուզարկությամբ անջատիչի հետեւի թաքստոցից հայտնաբերել էին սմարթ ժամացույց եւ մեկ ականջակալ։
Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան