Մեքենայի հայելիներ գողացող երիտասարդները ձերբակալվել են ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի հարցով Լույս չի լինի Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը. ովքեր են առաջատարները Նազիկ Ավդալյանը և Ավագ Ավանեսյանը քննարկել են սպորտի միջոցով մարզերի զարգացման հեռանկարները Վրաստանի պետական ​​պարտքը գերազանցել է 9.2 միլիարդ դոլարը Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը․ Մեծ Բրիտանիայի դեսպան Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածների․ Զելենսկի Արսեն Թորոսյանն այցելել է սոցիալական ծառայության Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու տարածքային կենտրոններ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 

Խոստիկյան երկվորյակ եղբայրները բազմաթիվ հանցավոր արարքներ են կատարել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում դեռևս 2014 թվականին Արման և Վաղարշակ Խոստիկյան եղբայրների վերաբերյալ քննված քրեական գործի մասին լրատվամիջոցներում հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկատվություն տրամադրել նշված քրեական գործից:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հետևյալը.

Իջևան քաղաքի բնակիչներ Արման և Վաղարշակ Խոստիկյան երկվորյակ եղբայրները, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված` տարբեր հանցագործությունների, այդ թվում նաև`գողություններ կատարելու համար, 2014թ. փետրվարից հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ հանցավոր արարքներ:

Այսպես.

Արման և Վաղարշակ Խոստիկյանները, նախնական համաձայության գալով միմյանց հետ,

2014թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի բակից գաղտնի հափշտակել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

2014թ. մարտի 21-ին գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց Ե200» մակնիշի ավտոմեքենան:

2014թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի 8ա շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող ծառայական «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան:

2014 թվականի ապրիլի 28-ին Երևան քաղաքի Շիրվանզադե փողոցի 4/2 շենքի բակից գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց 220 Ե» մակնիշի ավտոմեքենան:

Բացի այդ, Արման Խոստիկյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և գործով չպարզված անձի հետ հետ, 2014թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 11Ե հասցեում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութի մուտքի դուռը լինգով բացելով ապօրինի մուտք են գործել խանութ և այնտեղից հափշտակել են ավտոմեքենաների տարբեր տեսակների մարտկոցներ, որոնք տեղափոխել են «Մերսեդես Բենց 200Ե» մակնիշի հափշտակված ավտոմեքենայի մեջ: Նույն պահին խանութ ժամանած խանութի սեփականատերը պահանջել է կանգնել, ապա նաև հետապնդել է փախուստի դիմած հանցագործներին, որի ընթացքում վերջիններս դիտավորությամբ վնասել են նրա ավտոմեքենան և կարողացել են փախչել՝ բացահայտ հափշտակելով մարտկոցները:

2014թ. հուլիսի 16-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են  Երևան քաղաքի Ավանեսովի 1 շենքի մոտ կայանված «Վազ 21121» մակնիշի ավտոմեքենան, որից գաղտնի հափշտակել են ընդհանուր զգալի չափի արժողությամբ գույք:

Այնուհետև, Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և Արտակ Սամսոնյանի հետ, փախցրած վերոհիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրելով մեկ այլ ավտոմեքենայից հափշտակված հաշվառման համարանիշները, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող խանութի մուտքի դուռը կոտրելով, ապօրինի մուտք են գործել և այնտեղից գաղտնի հափշտակել կանխիկ գումար, վճարային սարք, որից հափշտակել են զգալի չափի գումար:

Նույն օրը` 2014թ. հուլիսի 19-ին, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը լինգերի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վաճառասրահ, գաղտնի հափշտակել վճարային սարքը, տեղափոխել և հափշտակել դրանում առկա խոշոր չափի կանխիկ գումարը:

Բացի այդ, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը 2014թ. հուլիսի 22-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երևան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «Գազ-330012» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից գաղտնի հափշտակել  են զգալի չափերի արժողությամբ գույք:

Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի, Վաղարշակ Խոստիկյանի և Համլետ Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 23-ին փախցրել են Արշակունյաց 54 շենքի դիմաց կայանված «Գազ 2705-218» մակնիշի ավտոմեքենան, դրանով նույն օրը մեկնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող անվադողերի խանութի մոտ, ապա ապօրինի մուտք են գործել վերոհիշյալ խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի արժողությամբ տարբեր տեսակի անվադողեր:

Արման Խոստիկյանը 2014թ. հունվարի 24-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակից գաղտնի հափշտակել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար և հիմնավոր ապացույցների հիման վրա՝ Արման և Վաղարշակ Խոստիկյաններին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արտակ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2դրվագ) և 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), իսկ Համլետ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրանց բոլորի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և կայացվել է մեղադրական դատավճիռ:

2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով:

Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ինչպես դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ և Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից:

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված  դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Այնուհետև դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաև ՀՀ վճառաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.11.2018թ. կայացված որոշմամբ մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը, և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հարկ ենք համարում տեղեկացել նաև, որ դեռևս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի և նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործով իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուստիև՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին որոշում է կայացվել՝  հանցադեպի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կին զբոսաշրջիկը փորձել է լուսանկարվել շնաձկան հետ և կորցրել է ձեռքերըԻվետա Մուկուչյանը ցուցադրել է կազմվածքը լողազգեստով (լուսանկարներ) Մեքենայի հայելիներ գողացող երիտասարդները ձերբակալվել են Նշվել է ուղեղի ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոցԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի հարցովԼույս չի լինի Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը. ովքեր են առաջատարները Նազիկ Ավդալյանը և Ավագ Ավանեսյանը քննարկել են սպորտի միջոցով մարզերի զարգացման հեռանկարները Վրաստանի պետական ​​պարտքը գերազանցել է 9.2 միլիարդ դոլարը Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը․ Մեծ Բրիտանիայի դեսպան Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածների․ ԶելենսկիԱրսեն Թորոսյանն այցելել է սոցիալական ծառայության Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու տարածքային կենտրոններ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Այսօրվա շրջայցի արձանագրումները»․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի ԱԳ նախարարների հետԳողը ներխուժել է ընկերության գրասենյակ՝ հանուն ուտելիքի և թողել ներողություններով նամակՊուտինը ստորագրել է ՀԱՊԿ միջազգային համաժողովը Մոսկվայում անցկացնելու հրամանագիր Միայն ՀՀ խամաճիկ ղեկավարությունն է փորձում թոզ փչել՝ պնդելով, թե իբր «Թրամփի ուղին» որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ․ Արմեն ԱյվազյանՄոդելը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին առաջարկել է կենակցել իր հետ Տաթև Ասատրյանի և Գոհար Ավետիսյանի ջերմ լուսանկարներըԹրամփը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններինԱնի Լորակը ցուցադրել է կազմվածքը լողազգեստովՄարդիկ պետք է դուրս գան փողոց, և դժգոհություն հայտնեն․ Հակոբյան (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ԱԺ–ի կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը զրոյական է․ քաղաքագետ (տեսանյութ) Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար. ԱբրահամյանՖուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Լիբանանի ընտրանու նկատմամբ Ի՞նչ ուղիներ կան սահմանադրական կարգը վերականգնելու համար․ Վարդանյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին (տեսանյութ) Թող ամեն տիրադավ նախ բարի լինի արձագանքելու ի՛ր կուսակրոնության ուխտի խախտումներին․ Տեր Սերոբ Եռաբլուրը առաջ ուրիշ էր․ պապաս 11-րդ տղան էր Եռաբլրում․ ՇպռոտԱննախադեպ պատմություն Նիկոլի Հայաստանում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)24-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ չորս վիրավոր կա Զառա Արամյանը վերակենդանացման բաժանմունքում է․ ԶԼՄՀայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառի համար. ՎարդանյանՍտեփանակերտի թատրոնը Հայաստանում է՝ նոր շնչով․ արցախցի հանդիսատեսին նոր ներկայացումներ են սպասվում (տեսանյութ)Ռուսաստանի նավահանգիստներում բեռնաշրջանառությունը կրկին նվազել էBloomberg․ Թրամփը ցանկանում է տեխնոլոգիական բիզնեսին պարտադրել 15 միլիարդ դոլար ներդնել էլեկտրակայանների կառուցման մեջԴատարանը հայցվոր Արման Սարոյանին վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ որպես հայցի ապահովման միջոց․ փաստաբանՌուսաստանում դժգոհ են ՀՀ իշխանություններից. Հայկ Խալաթյան (տեսանյութ) Որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքումՍամվել Կարապետյանին տեղափոխել են ՔԿՀ Դատարանը կիրառել է Գևորգ Սարոյանի հայցի բավարարման միջոց՝ «վերականգնելով» նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում«Սա սուրճի, թեյի ու թխվածքի համար էր». Տիմոշենկոն արձագանքել է կոռուպցիայի մեղադրանքներինՌոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթականերին նոր մեղադրանք է առաջադրվելԼևոն Տեր-Պետրոսյանի կողմից հասցված ամենանենգամիտ հարվածը ԳԱԱ պրեզիդենտի պաշտոնում Վիկտոր Համբարձումյանին պաշտոնանկ անելն էր․ Վահան ՀամազասպյանՀիվանդանոցից կատարված գողության դեպքը բացահայտվել է Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար․ Գուգարաց թեմ
Ամենադիտված