«Փաստ». «Խելոք գրե՛ք, գնացե՛ք»
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Կառավարության կառուցվածքային փոփոխությունները նոր խնդիրների պատճառ են դարձել: Մասնավորաբար, այսպես կոչված, սուպերնախարարները լայն լիազորություններ են ստացել՝ աշխատել առանց որեւէ կաշկանդվածության՝ անցանկալիներից ազատվելու առումով: Վերջին մի քանի օրերին նախարարությունների՝ թերթին դիմած որոշ աշխատակիցներ փաստում են, որ «շեֆերի» կողմից ստեղծվում են այնպիսի արհեստական իրավիճակներ, որ վերոնշյալ «անցանկալիները» ստիպված լինեն ինքնակամ դիմում գրել: Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ նախարարներից մեկն անգամ պարզապես բացեիբաց ասել է. «Իզուր տեղն ինձ վատամարդ մի դարձրեք, խելոք գրե՛ք, գնացե՛ք, էլի»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, զտման գործընթացը չի շրջանցում նաեւ այլ, ոչ «սուպեր» նախարարությունների աշխատակիցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)