10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերը կվճարվեն անկանխիկ. նախագիծն ընդունվեց
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:
«Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց հունիսի 21-ի նիստում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 14-ը:
Նախագծով, սակայն, սահմանվում է նաև, որ աշխատողի դիմումի համաձայն աշխատավարձը կարելի է ստանալ նաև կանխիկ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)