Հայկ Իշխանյանն այլևս «Լոռի»-ում չէ
Սպորտ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի պաշտպանը հեռացել է թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ֆուտբոլային ակումբը և Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը:
Իշխանյանը վանաձորյան ակումբի հետ պայմանագիր կնքնել էր ընթացիկ տարվա փետրվարին` մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Մինչ այդ պաշտպանը հանդես է եկել «Միկա»-ում, «Ալաշկերտ»-ում, «Իմպուլս»-ում և «Գանձասար-Կապան»-ում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)