Մի տառասխալի պատճառով ՔԿԱԳ-ի աշխատակիցները մարդկանց դեպի դատարաններ են ուղղորդում (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողն արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն է։
Դիմելով փախնախարարին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց․
«Հատկապես մարզերում շատ տարածված է, երբ մարդկանց անուն-ազգանունները սխալ են գրում և մի տառասխալի պատճառով քաղաքացին քաշքշուկների մեջ է ընկնում։ Ես կցանկանայի՝ եթե հնարավորություն կա՝ այդ լուծումը գտնենք նախագծում։ Խնդիրը հետևյալն է. երբ մոտենում են տարածքային ՔԿԱԳ այն պարզ խնդրով, որ անուն-ազգանունը սխալ է գրված և ժառանգությունը ճանաչելու համար պետք է շտկել իրավիճակը, որպես կանոն՝ ուղղորդում են դեպի դատարաններ և վեց ամսվա քաշքշուկներից հետո, պարզվում է, որ քաղաքացին հենց ՔԿԱԳ-ում պետք է ուղղի անունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)