Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը 

Վեթինգը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի. Արարատ Միրզոյան

Քաղաքական

Հայաստանում չի լինելու վեթթինգի  մասին մեկ օրինագիծ, որով ամբողջ  հարցերը վերջնական կլուծվեն, վեթթինգը տարբեր իրավական կարգավորումների, տարբեր գործիքների համալիր է, որը կարող է դրսևորվել տարբեր օրենսդրական նախաձեռնություններում: Դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: ԱԺ ամբիոնից նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վեթթինգի մասին ընդդիմադիր գործընկերների հարցադրումներին, ելույթներին:

Միրզոյանն իր ելույթը վերնագրեց «Չափազանց համառոտ ակնարկ դատաիրավական բարեփոխումների, անհասկանալի օտարածին բառով վեթթինգի գործընթացի, հասարակության ակնկալիքների և հեղափոխության ստանձնած պարտավորությունների և ԲԴԽ անդամի թեկնածության մասին»:

«Վեթթինգը գործընթաց է, որը կարող է տևել 1 տարի, 2 տարի կամ 3 տարի: Վեթթինգը՝ դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: Մենք ունենք այդպիսի մարմին, որին օժտել ենք գործառույթներում, դա բարձրագույն դատական խորհուրդն է, որը պետք է համապատասխան քննություններն աներ: Սակայն ինչպես բազմաթիվ օրենքներ, գրված է եղել մի բան, իրականությունը եղել է այլ: Եվ մենք, ցավոք, պետք  ոլորտ առ ոլորտ այդ շտկումներն անենք: Մեծ հաշվով, եթե շատ ֆորմալիստական մոտեցում չցուցաբերենք, ոչ թե վեթթինգ է, այլ առողջացման, զտման գործընթացի մի դրսևորում: Առհասարակ վեթթինգ ասելով պետք է հասկանանք տարբեր իրավական կարգավորումների, տարբեր գործիքների համալիր, որոնք կարող են տարբեր օրենսդրական նախաձեռնություններում դրսևորվել: Չի լինում մի օրինագիծ, որի վրա մեծ տառերով գրված կլինի «Վեթթինգի մասին օրենք»: Օրինակ իմ հեղինակած օրենքի նախագծում առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տալ մի նոր գործառույթ՝ դատավորների բարեվարքության մասին եզրակացություն անել: Սա ևս վեթթինգի մի մաս է: Չկա դարակում պահած մի բան, որը Լուսավոր Հայաստան խմբակցությունից գաղտնի է պահվում, որը պետք է վերջին պահին կգա ու արագ կդնենք կքվեարկենք »,-վստահեցրեց Միրզոյանը:

Նա նկատեց՝ ակնհայտ է, որ հասարակությունը դատաիրավական բարեփոխումների, դատական ոլորտի առողջացման շատ լուրջ ակնկալիքներ ունի: Միրզոյանը շեշտեց՝ հասարակությունն ունի լուրջ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, այս անվստահությունը ձևավորվել է առնվազն 2 տասնյակից ավել, ունի հիմքեր, և հիմա պետք է տան լուծումներ: «Իհարկե կան ակնկալիքներ՝ մի հրաշագործ համադարման ունենալու, որը կլինի մի փաստաթղթի տեսքով, որի վրա գրված կլինի Վեթթինգի մասին ՀՀ օրենք, և այդ օրենքն ընդունվելուց հետո բոլոր հարցերը միանգամից կլուծվեն»,-ասաց ԱԺ նախագահն ու վստահեցրեց, որ այդպիսի բան չի լինելու:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և դատական իշխանության առողջացման գործընթացն իրականացվելու է բացառապես օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Այսպիսով` Միրզոյանը շեշտեց, որ վեթթինգի համար ԼՀԿ-ի առաջադրած սկզբունքներից առաջինն ընդունելի է:

Միրզոյանը նկատեց նաև, որ ոչ թե իշխանության հորդորով, այլ դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում ֆիքսվեց ԲԴԽ-ի անգործությունը: Նա  չափազանց կարևոր համարեց, որ դիսկուրսը հենց դատավորների շրջանակում է ձևավորվել: «Եվ հենց այս հայտարարությունից հետո է, որ ԲԴԽ տարբեր անդամներ սկսեցին հրաժարական տալ՝ ըստ էության համաձայնվելով հասարակության ներկայացրեց կարծիքին: Շատ լավ է, որ ինքնամաքրման գործընթաց է ընթանում դատական իշխանությանը: Եվ մենք հիմա առաջադրում ենք թեկնածուներ, որոնք կգան համալրելու այս կազմը, որը կկարողանա աշխատել այնպես,  ինչպես սահմանված է օրենքով»,-նշեց Միրզոյանը:

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ իր ելույթում նկատել էր, որ Հայաստանում բոլորը խոսում են վեթթինգից: «Սակայն երբ փորձում եսհասկանալ, թե այն Հայաստանում կոնկրետ ինչ գործիքակազմով է իրականացվելու, այդ հարցիպատասխանը որևէ մեկից, այդ թվում ԲԴԽ անդամ թեկնածուից չկարողացանք ստանալ: Փորձեցիք գուգլում տեսնել, թե վեթթինգը որ երկրում ինչպես է իրականացվե»,-նշել էրԶոհրաբյանը:

Նա նշել էր, որ տպավորությունն այն է, որ վեթթինգի մասին բոլորը լսել են, բոլորը սպասում են, բայց որին որևէ մեկը չի տեսել, իսկ երբ փորձում են քաղաքական մեծամասնությունից ստանալ վեթթինգի վերաբերյալ օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն կարողանում ստանալ: Զոհրաբյանի կարծքիով՝ իր ողջոխոհ կասկածները, որ վեթթինգի նախագիծն առնվազն ԱԺ-ի շենքում չի գրվում, հաստատվում են: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Ամենադիտված