Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Քաղաքական
Այն մարդիկ, որոնք այսօր քննադատում են, հայտնի են նրանով, որ օրենքները ծամածռել են այնպես, որ ինչպես հարմար է եղել իրենց: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ես ուզում եմ հասկանալ՝ այլ տեսակետը հայտնողները ովքե՞ր են և այդ տեսակետը ինչպես է հնչում: Այն նույն մարդիկ են, որ ժամանակին բացատրել են ամեն ինչ, ինչն անհնա՞ր է, նույն մարդիկ են, որոնք օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալե՞լ են: Եվ մենք այսօր այդ մարդկանց կարծիքը վերցնում ենք որպես երկրորդ կարծիք և փորձում ենք այլ մեկնաբանություն տա՞լ: Կարծում եմ, դա ճիշտ չէ: Այն մարդիկ, որոնք այսօր քննադատում են, հայտնի են նրանով, որ օրենքները ծամածռել են այնպես, որ ինչպես հարմար է եղել իրենց: Դրա շնորհիվ մարդկանց են ձերբակալել, մարդկանց են պաշտոնի նշանակել, օրինակ՝ ԱԱԾ նախկին ղեկավարին»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:
«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան