Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները 3 պահանջ են ներկայացրել իշխանությանը
Վրաստան
Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն իշխանություններին ուղղված երեք հիմնական պահանջ են հնչեցրել և բնակչությանը կոչ են արել միանալ խորհրդրանի շենքի մոտ անցկացվելիք ակցիային, որը մեկնարկել է 19:00-ին:
Новости-Грузия-ն հաղորդում է, որ իրենց պահանջները հայտնել են «Միասնական ազգային շարժում», «Վրաստանի Հանրապետական կուսակցություն», «Հանուն նոր Վրաստանի» և «Ժողովրդա-դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները:
Նրանց առաջին պահանջը երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն է, երկրորդը՝ ձերբակալված քաղաքացիների ազատ արձակումը:
Ընդդիմության երրորդ պահանջը կառավարության հետ բանակցություններ սկսելն է Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան