ՍԴ-ն գործել է ոչ լեգիտիմ. Աննա Կարապետյան
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը մինչ օրս ոչ լեգիտիմ է գործել: Կարապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարության վերաբերյալ հարցերին:
«Սահմանադրական դատարանը չի կարող երկու նախագահ ունենալ, և ՍԴ-ի նախագահը պետք է լինի դատավոր»,- ասաց Աննա Կարապետյանը, հավելելով, որ ՍԴ-ն գործել է ոչ լեգիտիմ:
Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանըՎահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիսորպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահիլիազորությունների և պարտականությունների կատարումը:
«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այսպահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում էերկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականություններիկատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբկամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասինկտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրականմարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էրԳրիգորյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան