Բրիտանացին տեսանկարել է ուրվականների իր խանութում (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում գտնվող երաժշտական գործիքների GAK խանութում տարօրինակ երևույթներ են տեղի ունեցել, այս մասին հայտնում է Daily Star-ը:
Խանութի վաճառողը տեսախցիկ է տեղադրել սենյակում` ստուգելու, թե ինչ գերբնական երևույթներ են տեղի ունենում իրենց բացակայության ժամանակ: Առավոտյան ստուգելով տեսագրությունը` անձնակազմը վախեցել և շոկի է ենթարկվել:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երկու կիթառները սկսում շարժվել, ապա վայր են ընկնում այնպես, կարծես ինչ-որ մեկն է շպրտում դրանց:
Տեսանյութը հրապարակվել է Յութուբ հարթակում և քննարկումների առարկա դարձել սոցցանցերում: Որոշ օգտատերեր պնդում են, թե սենյակում ուրվական է եղել և անհապաղ պետք է կանչել «ուրվական որսացողների»: Բայց կան նաև նրանք, ովքեր չեն հավատում հոլովակին և պնդում են, որ այն կեղծ է ւ մոնտաժված:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան