Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում
Սպորտ
Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում:
Պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր:
Հայ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:
«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մեկնել է Հանքավան, որտեղ ալաշկերտցիները 10-օրյա հավաք և երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` նախապատրաստվելով եվրագավաթային հանդիպումներին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան