«Ժամանակ». Բինեսմեն պաշտոնյան
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ամբողջ ազգուտակն աշխատում է ՊԵԿ-ում, բազմիցս գրել ենք: Ուշագրավ է, որ վերջիններս չեն էլ թաքցնում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնեսով զբաղվելու հանգամանքը: Նման ինքնավստահ ՊԵԿ պաշտոնյաներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաեւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի որդին է: Մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը: Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որեւէ հիշատակում չկա Վարդան Պողոսյանի հայտարարագրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում