«Բանանց»-ի բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը
Սպորտ
«Բանանց» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:
Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, այսօր հյուրանոցում պատահար է տեղի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքման արդյունքում ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:
«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը՝ հավատարիմ մնալով բժշկի բարձր առաքելությանը, առանց ժամանակ կորցնելու տուժածին ցույց տվեց առաջին բուժօգնություն, դադարեցրեց արյունահոսությունը, բերեց գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվեց մոտակա քաղաքի հիվանդանոց:
Հայկական ակումբը շնորհակալություն հայտնել Արսեն Համբարյանին տուժածի կյանքը փրկելու, իր կատարած մարդասիրական քայլի և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)