Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին 

Իմ կարծիքով՝ այդ ակցիաները ավելի շատ քաղաքական էին, քան տնտեսական․ պատգամավորը՝ «Ահազանգի» մասին

Քաղաքական

«Իմ կարծիքով՝ այդ ակցիաները ավելի շատ քաղաքական էին, քան տնտեսական»,- «Ահազանգ» նախաձեռնության ակցիաների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը։ Պատգամավորի խոսքով՝ նախաձեռնության անդամները օրենքի ամբողջ փաթեթից վերցրել են միայն մեկը և բողոքում են դրա դեմ։

«Փորձեմ մի քանի հիմնավորումներ ներկայացնել։ Տեսեք՝  համահարթ հարկման դեպքում մենք լավ պայմաններ ենք ստեղծում օտարերկրյա ներդրողների համար, խթանում ենք բարձր արտադրողական աշխատանքը, մրցակցային դաշտ ենք ստեղծում հարևան երկրների  հետ, համահարթ հարկումը նպաստում է տնտեսական աճին։ Մյուս կողմից՝ սխալ ընակալում կա, երբ ասում են, որ 150․000 դրամից ցածր աշխատավարձ ստացող մարդկանց վիճակը վատանալու է, ես դրա հետ համաձայն չեմ։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որ այդ մարդկանց մեծամասնության մոտ միայն պայմանագրով է աշխատավարձը ցածր 150․000-ից, իրականում, նրանք ավելի բարձր են ստանում։ Երբ մենք ասենք ներդրողներին, որ Հայաստանում գործում է եկամուտների հարկման համահարթ մոդել` դրա մեսիջը ավելի մեծ օգուտներ կբերի երկրին, քան՝ պրոգրեսիվի դեպքում»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, որ մի շարք համակարգերում աշխատավարձերի բարձրացումներ են եղել և դրանք շարունակական են լինելու։ Դրանք միտված են այն անձանց, ովքեր սոցիալապես խոցելի են։ Հարկային օրենսգրքում կատարվել են նաև այլ բարեփոխումներ, որոնք, ըստ պատգամավորի, մեծ հնարավորություն են տալիս բիզնեսի ընդլայնմանը։ Սողոմոնյանը հակադարձում է այն կարծիքին, թե 150․000 դրամից ցածր աշխատավարձ ստացող մարդկանց համար փոփոխություններ չեն լինելու, նա պնդում է՝ փոփոխություններ լինելու են, այն էլ` դրական։  Պատագամվորն առանձնացրել է ավելի քան 25 կետ, որոնք փաստում են համահարթ հարկան դրական փոփոխությունները։

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն չկա հասարակությանը ավելի պարզ լեզվով բացատրել, թե ինչ է համահարթ հարկումը, միգուցե բողոքների պատճառը նախագիծը լիարժեք չհասկանալն է, Եղիշե Սողոմոնյանը պատասխանեց․

«Այո՛։ Ոչ ոք աշխատավարձով չի հարստանում, մարդիկ հարստանում են բիզնես ստեղծելով, իսկ նախկինում՝ Հայաստանում մարդիկ հարստացել են կոռուպցիոն մեթոդներով։ Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, մեր բարեփոխումները կտանեն նրան, որ կհարկվի ոչ թե աշխատավարձը, այլ տնօրինվող եկամուտը՝ հանած ծախսերը։ Համահարթ հարկման արդյունքում, այն անձինք, ովքեր ունեն ավելի շատ անշարժ գույք, կհարկվեն ավելի շատ»։

Այն դիտարկմանը, որ տարբեր երկրներում, որտեղ գործում է համահարթ հարկման մոդելը, տարբեր մարդիկ տարբեր կերպ են հարկվում, եկամուտներից հանվում են նրանց ծախսերը, օրինակ՝ կոմունալ վճարումները, կամ, եթե մարդն  ունի երեխաներ՝ ավելի քիչ հարկ է վճարում, հնարավո՞ր է, որ Հայաստանում նույնպես գործի նման մոդել, պատգամավորն ասաց, որ ֆինանսների նախարարությունը պետք է նախաձեռնի անհրաժեշտ քայլերը։ Այդ տարբերակը բացառված չէ։ Սողոմոնյանը դժվարացավ նշել, թե որքան ժամանակ անց կլինի նման մոդել։

«Տարբեր առիթներ եղել են տեսակետների փոխանակումներ անելու։ Նրանք հանդիպել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ և հայտնել են իրենց տեսակետները, այսինքն՝ այնպես չէ, որ մենք չենք լսել իրենց կարծիքը և չենք ներկայացրել մեր հիմնավորումները։ Հետագա շարունակությունները, եթե արդյունք չեն տալու և բանակցելու եզրեր չկան, կարծում եմ՝ անիմաստ է։ Կարծում եմ՝ մինչ այս արված քայլերը բավական են»,- եզրափակեց պատգամավորը՝ նշելով, որ ակտիվիստների հետ որևէ կոնսեսուսի չեն եկել ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար
Ամենադիտված