Կոնյակի, գինու արտադրություն, նռան շամպայն, օրգանական թեյեր. վարչապետը ծանոթացավ Տավուշի արտադրանքին (լուսանկարներ)
Հասարակություն
«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսում 30-ից ավելի ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը: Մասնակցող ընկերություններն այցելուներին ներկայացրեցին կոնյակի, գինու, տեքստիլ արտադրությունը, նռան շամպայն, հանքային ջրեր, օրգանական թեյեր և այլն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին և համտեսեց: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել վարչապետին, մասնավորապես, նրանք խոսեցին հարկային դաշտի խնդիրներից, իրենց ներդրումային ծավալները ընդլայնելուց: Քննարկման առանցքում էին նաև արտահանման հնարավորությունները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետն այսօր մասնակցում էր Դիլիջանում կազմակերպված երկօրյա բիզնես-համաժողովին, որը կրում է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)