Ոստիկանները գրպանահատի են բռնել
Հասարակություն
Հունիսի 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ժամը 15.00-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 20-ամյա մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ, մեջը՝ տարբեր զեղչային քարտեր, մի կնոջ նույնականացման քարտ և փող:
Պարզվել է, որ ժամը 14.00-ին, երիտասարդը դրամապանակը գողացել է երթուղային ավտոբուսի սրահում՝ կնոջ պայուսակից։
Տուժողը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)