Սարիթաղցին խանութ-սրահից գողացել է 3 դրամապանակ
Հասարակություն
Հունիսի 21-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Ծիծեռնակաբերդի խճուղու առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 12-ին, կոշիկի եւ կաշվե իրերի խանութ-սրահից գողացել է 3 դրամապանակ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժին է հրավիրվել խանութի ներկայացուցիչն ու հաղորդում տվել։
Պարզվել է, որ հունիսի 13-ին եւ 15-ին տղամարդը գողություններ է արել նաեւ նույն խանութ-սրահի Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաներում գտնվող այլ մասնաճյուղերից։ Գողացել էր ընդհանուր 10 դրամապանակ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)