Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան
Հասարակություն
Երևանի Ամիրյան փողոցում «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը:
Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)