«Լոռի»-ն երկու նորեկ ունի
Սպորտ
«Լոռի»-ն ձեռք է բերել երկու նոր ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Թիմի հետ պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն:
26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից:
Մաթեուսը հանդես է եկել նաեւ իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում:
Կողմերի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր:
«Լոռի»-ի կազմը համալրել է նաև Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն:
27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն:
Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։
Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան