Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Իրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) 

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Քաղաքական

Հերթական ապօրինի քայլը, որը մեզ համար անսպասելի չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վերաքննիչ դատարանի որոշումն այսպես բնութագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Իսկզբանե, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քաղաքականության մեծ բաղադրիչն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսացվի քաղաքական կյանքից և հնարավորություն չունենա դրան անձամբ մասնակցելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք սին հույսեր են: Այնպես որ, ամեն ինչ առջևում է»,-հայտարարեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի որոշումը` կրկին խափան միջոց կալանքն ընտրելը` Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրեց, որ պաշտպանական խումբը բոյկոտել էր դատարանի նիստը և չէր մասնակցում որոշման հրապարակմանը: «Ինչպես հայտարարեց մեր փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, այս դատավորն ու արդարադատությունը միմյանց հետ որևէ կապ չունեն: Պարզ էր, որ նման վարկ ունեցող դատավորը, ում այս գործը բաժին էր հասել շատ կասկածելի ճանապարհով, և որին չէր վստահում դատավարության որևէ կողմ, կարող էր նման ապօրինի որոշում կայացնել»,–ասաց Սողոմոնյանը:

Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծեց, թե շատ ցավալի է, որ այս դատավորը, ինչպես ինքն է ենթադրում՝ ոչ միայնակ, որոշում է կայացրել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահների միջնորդությունը, անձնական երաշխավորությունը Հայաստանում ոչինչ չարժեն:

«Կարծում եմ, այդ քայլը բացարձակ արտահայտում է այն վարվելակերպը, որը կա Հայաստանի իշխանությունների մոտ Արցախի Հանրապետության հանդեպ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա կարծիքով` «Մարտի 1-ի» գործի հետ կապված սահմանադրական կարգի տապալման այսպես կոչված այս «նոր դրվագը» ամբողջությամբ քաղաքական է: «Սա իրավական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող գործ է: Միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է նախկին նախագահի, նաև որոշ զինվորականների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ»,–ընդգծեց Սողոմոնյանը։

Հետաքրքրվեցինք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս ընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը. Վիկտոր Սողոմոնյանը, ավելի լայն կոնտեքստով անդրադառնալով հարցին, նշեց. «Այս իշխանություններից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն, և դրանցից մեկն էլ սա էր: Եթե ասեմ՝ առանձնապես զարմացել ենք, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել, սուտ կլինի, որովհետև արդեն շուրջ 11 ամիս է, ինչ ապօրինի գործողությունների շարք է իրականացվում նախագահ Քոչարյանի հանդեպ: Այնպես որ, սա հերթական ապօրինությունն է և զարմանալու կարիք չկա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանել
Ամենադիտված