Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մահացել է Սամվել Մեսրոպյանը Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները» Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով 

Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան սովորենք. Արմեն Սարգսյանը

Հասարակություն

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան սովորենք, բացահայտենք, սիրենք ու լինենք ստեղծագործ: Ցանկացած առաքելություն սկսվում է երազանքից, որն այնուհետև դառնում է ստրատեգիական ծրագիր, վերջինս էլ՝ առաքելություն ողջ ազգի համար։ Վստահ եմ, որ մենք առաքելություն ունենք մեր երկիրը դարձնել տեխնոլոգիաների, գիտության ու կրթության կենտրոն, որի համար կան բոլոր նախադրյալները»։

STARMUS փառատոնի շրջանակում նախագահ Սարգսյանը նաև հանդիպումներ է ունեցել մի շարք մասնակիցների հետ։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանարյան կղզիների Աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։

Կանադացի հայտնի ֆիզիկոս, 2018թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոննա Սթրիքլենդի հետ նախագահ Սարգսյանը խոսել է գիտության դերի և զարգացման արդի միտումների մասին: Զրուցակիցներն ընդգծել են գիտությամբ զբաղվելու նպատակով երիտասարդությանը խրախուսելու և ոգեշնչելու անհրաժեշտությունը։ Իբրև օրինակ՝ Հայաստանի նախագահը նշել է Դոննա Սթրիքլենդի գիտական նվաճումները և նշանակալի է համարել նրա ավանդը լազերային ֆիզիկայի բնագավառում:

Գիտատեխնիկական առաջընթացն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն են եղել նախագահ Սարգսյանի և «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հանդիպման առանցքային թեմաները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017 թվականին Թոնի Ֆադելն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։

Հանդիպումներից հետո պատասխանելով STARMUS -ի նշանակությանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների, տասնյակից ավելի տիեզերագնացների (մասնավորապես «Ապոլլո» հայտնի առաքելության աստղագնացներին), ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների համախմբող փառատոնը գիտությունը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է: «STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը, աստղագիտությունը, մեծ գիտնականները, մեծ երաժիշտները»,-ասել է Արմեն Սարգսյանը: «Երբ ուսումնասիրում ես տիեզերքը, բացի գիտական արժեքից, բացի այն ձևերից, մեթոդներից, որոնք օգտագործում ենք՝ հասկանալու տիեզերքը, վերջինս ունի մի այլ գեղեցկություն: Հետևաբար, այն նաև արվեստ է և ինչ -որ իմաստով ունի բացարձակ ներդաշնակություն, որը կարող ես գտնել նաև երաժշտության մեջ»:

Գիտատեխնիկական զարգացման թեմայի համատեքստում խոսելով ազգերի միջև մրցակցության մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է. «Եթե ազգն ունի առաքելություն, ապա նա իր ողջ ներուժը հավաքում է մի տեղ, որ այդ նպատակին հասնի: Ես կարծում եմ՝ մեր ազգի նպատակներից մեկը պետք է լինի դառնալ առաջատար տեխնոլոգիական, գիտական երկիր»: Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են, օրինակ, ծրագրավորող դառնալ: «Կուզենայի, որ նրանք երազեն ոչ միայն ծրագրավորող, այլ նաև գիտնական՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ արհեստական բանականության մասնագետ դառնալու մասին, որովհետև ապագան նրանցն է: Որպեսզի նման մասնագիտությունները դառնան գրավիչ՝ շատ բան ունեն անելու և՛ նախագահը, և՛ կառավարությունը և՛, ընդհանրապես, պետությունը»,-ասել է նախագահը: Նա կարևոր է համարել, որ երիտասարդները ոգևորվեն և հասկանան, որ գիտությամբ զբաղվելը պարտականություն չէ: «Գիտությամբ կամ տեխնոլոգիաներով զբաղվելը պետք է ուղղակի հաճույք պատճառի նրանց, և նրանք միաժամանակ զգան, որ իրենք զբաղվում են ամենաժամանակակից, ամենահետաքրքիր գործով, որի նկատմամբ խորը հարգանք ունեն բոլորը»,-նշել է Արմեն Սարգսյանը: «Նոբելյան մրցանակն աշխարհի ամենաբարձր մրցանակներից մեկն է գիտության ոլորտում, բայց այս փառատոնի սրահում մարդիկ կան, որոնք հայտնի արվեստագետներ են, երաժիշտներ են: Եվ նրանք պարզապես իրենց գլուխն են խոնարհում աշխարհահռչակ գիտնականների առջև»:

Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS -ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ-հրավերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր: «Հույս ունեմ, որ 6-րդ STARMUS-ը նաև մեր երիտասարդներին կոգևորի զբաղվել ոչ միայն երաժշտությամբ, արվեստով, այլև՝ գիտությամբ»,-ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները
Ամենադիտված