Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է «Բելայա Ռուս» միավորման նախագահ Գ. Դավիդկոյի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Հանրապետության խորհրդի պատգամավոր, «Բելայա Ռուս» հասարակական միավորման նախագահ Գենադիյ Դավիդկոյի և փոխնախագահ Ալեքսանդր Շատկոյի հետ:
Քննարկվել են ԲՀԿ-ի և «Բելայա Ռուս»-ի միջև երկկողմ կապերն ամրապնդելու վերաբերյալ հարցեր: Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատել Բելառուսում Եվրոպական 2-րդ խաղերի կազմակերպվածության մակարդակը:
Բելառուսցի գործիչները երախտագիտությամբ են հիշել իրենց մասնակցությունը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ այս տարվա ապրիլին Հայաստանում անցկացված «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» կլոր սեղանին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան