Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Իրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել Հաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ 

Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան

Քաղաքական

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։

Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» վերնագրով գրքում, որը լույս կտեսնի շուտով: Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մարդիկ փոխկապակցված են, իսկ փոխկապակցված աշխարհը դարձել է ժամանակակից կյանքի կարևոր մասը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կարելի է նախկին աշխատանքի ժամանակ ձեռք բերած փորձառության տարրերը կիրառել ներկայիս քաղաքական պաշտոնում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հայելային կերպով չի անդրադառնում իր իրական կյանքի վրա։ «Իրական կյանքն ապացուցում է իմ տեսությունը, որ մեր կյանքում շատ բաներ կարելի է բացատրել՝ հասկանալով փոխկապակցված տարրական մասնիկների վարքագիծը,- ասել է հանրապետության նախագահը։- Գիտելիքը, որն այս վարքագծի վերաբերյալ ունենք մաթեմատիկայում, կարելի է կիրառել սոցիալական վարքագծի կամ քաղաքականության վրա»։ Մասնավորեցնելով ասելիքը STARMUS -ի օրինակով՝ նախագահ Սարգսյանը հիշել է, թե ինչպես է փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը պատմել, որ երբ նախաձեռնել է փառատոնը, պատկերացում չի ունեցել, թե այն ինչ ավարտ է ունենալու։ «Այսինքն, այստեղ կար անորոշության սկզբունքը, որը կիրառելի է ինչպես քվանտային մեխանիկայի, այնպես էլ, ստացվում է, STARMUS -ի դեպքում»,-ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ փառատոնի մասնակիցները լուրջ մարդիկ են, այդ թվում՝ 10-20 նոբելյան մրցանակակիրներ, ովքեր և երբեք չեն վատնում ժամանակը, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հատուկ թեմաների՝ մաթեմատիկայից մինչև տեսական ֆիզիկա, գրավիտացիա, աստղաֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա և այլն։ «Այս մարդիկ գալիս են փառատոնին, քանի որ սա է նոր աշխարհը,-ասել է Արմեն Սարգսյանը։ -Դրա ամենապարզ բացատրությունը կարող եմ բերել մի օրինակով։ 30-40 տարի առաջ ես հետազոտություն էի իրականացնում հարաբերական աստղաֆիզիկայում, իրականացնում նեյտրոնային աստղի բարդ մոդելավորում։ Երբ անում էի այդ մոդելավորումը, անհրաժեշտ էր համակարգիչ օգտագործել: Սակայն 40 տարի առաջ ամենահզոր անձնական համակարգիչը 10 կիլոբայթանոց էր։ Այսօր իրական ժամանակում այդ մոդելավորումը կարող ես ունենալ և անգամ ցույց տալ մարդկանց, ու դա պարզապես հիանալի է։

Երկրորդ կետը, որ կարևոր է, գիտությունը կրկին հանրաճանաչ դարձնելն է։ Երբ ես երիտասարդ էի, ոգևորված էի մարդու՝ տիեզերք թռչելու գաղափարով։ Հայաստանը նախկին Խորհրդային Միությունում շատ առաջադեմ երկիր էր, որն ուներ էլեկտրոնային արագացուցիչ, Բյուրականի աստղադիտարան և այլն։ Գիտնական լինելը շատ գրավիչ էր»։ Մեր օրերում, նախագահի խոսքով, շատ գրավիչ է ծրագրավորողի մասնագիտությունը: «Սակայն ապագան ծրագրավորումը չէ, ապագան բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, արհեստական բանականությունը, մեծ ծավալի տվյալների կառավարումը,-ասել է Հայաստանի նախագահը։- Ուստի, որպեսզի երիտասարդ անհատը ոգևորված լինի զբաղվել դրանով, պետք է ստեղծել ոգևորություն: Իսկ ո՞րն է ոգևորելու ավելի լավ ճանապարհը, քան այսպիսի փառատոնը, որտեղ հիասքանչ երաժիշտներ, արտիստներ են, ովքեր սիրում են գիտությունը, որտեղ հիանալի գիտնականներ են, ովքեր սիրում են արվեստը, և մեծ տիեզերագնացներ, ովքեր գիտության դեսպաններն են, քանի որ նրանք թռչում են սարքերով, որոնց հեղինակը մեծն գիտնականներն են»:

Կարո՞ղ են տիեզերական ծրագրերը դեռ ունենալ նույն ազդեցությունը, ինչ խորհրդային ծրագրերը գործեցին ԽՍՀՄ-ի երեխաների վրա։ Անդրադառնալով լրագրողի այս հարցադրմանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երեխաները կամ առհասարակ հասարակությունը կարող է ոգևորվել նաև այլ բաներով: «Մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում առողջապահության ոլորտում, որի մասին երեսուն տարի առաջ չէինք էլ կարող երազել,-ասել է Արմեն Սարգսյանը։- Այս առաջադիմությունը շատ ավելի ֆենոմենալ կլինի, երբ կիրառենք արհեստական բանականությունը, որը կօգնի ավելի լավ հասկանալու ԴՆԹ-ն ու դրա վարքագիծը, հասկանալու մեր սեփական տիեզերքը, որը մեր մարմնում է, մեր ուղեղի մեջ։ Մեծ հայտնագործություններ կան կենսաբանության, արհեստական բանականության ոլորտում, որոնք կոգևորեն երեխաներին։ Դա ինձ էլ է ոգևորում։ Ես իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար
Ամենադիտված