ԱԺ պատգամավորը չի հարգում խորհրդարանի ընդունած օրենքը. Shamshyan.com
Քաղաքական
Վերջին օրերին Ազգային ժողովի որոշ պատգամավորներ ԱԺ բարձր ամիբիոնից հայտարարում են, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է այլևս չհանդուրժի այն օրինախախտ վարորդներին, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև, երբ վարորդը մեքենան վարելիս չի կապում ամրագոտին, ինչի համար ճանապարհային ոստիկանը կարող է նրան վարչական պատասխանատվության ենթարկել:
Երեկ՝ հունիսի 25-ին, Ելք» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ով նախկինում եղել է Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի 081 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և պատգամավորը վարչական պատախանատվության կենթարկվի, իսկ Ազգային ժողովում էլ նա կարող է պարզաբանումներ ստանալ իր գործընկեր ՝ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)