Կառավարությունն առաջարկում է 0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունները դարձնել անվճար (տեսանյութ)
ՏեսանյութերԱռողջապահության ոլորտում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը կընդլայնվի։ Այս նպատակով պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր է պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։ Հարցը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման համար։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար»,- փոխնախարարը։
Այս հարցին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)