Հունան Պողոսյանը՝ մարզում նարկոթրաֆիքինգի դեմ պայքարի մասին (տեսանյութ)
Քաղաքական«Ես այդ իմաստով համակարգելու եմ այդ աշխատանքները, իսկ իրավապահ համակարգը և՛ տեղում, և՛ կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունները շատ նորմալ աշխատում են, ունեն տեսանելի արդյունքներ, և եթե ուզում եք թվեր՝ պետք է դիմեք իրենց»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե իր նշանակումով պայմանավոված նարկոթրաֆիքինգի հետ կապված մարզում ինչ կարգավորումներ կան:
Լրագրողների այն հարցին, թե մեկ տարվա գործունեության ընթացքում քանի այդպիսի դեպք է բացահայտվել, Հունան Պողոսյանը հրաժարվեց պատասխանել և նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ:
Մարզպետը չցանկացավ գնահատել նաև իր աշխատանքը, հրաժարվեց խոսել իշխանության գնահատականի մասին։
Լրագրողի դիտարկմանը, որ շրջանառվում է այն կարծիքը, թե մարզպետը շարունակում է աշխատել ուժային համակարգի աշխատողի նման՝ Պողոսյանը պատասխանեց. «Խնդրում եմ ասեք՝ ո՞վ է ասել»։
Լրագրողն ասաց, որ կարծիքը շրջանառվել է մամուլում։ Հունանյանը կրկին չպատասխանեց և անդրադարձավ մեկ այլ լրագրողի հարցի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)