Գարեգին Բաղրամյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին
Հասարակություն
Ես չունեմ նման տեղեկատվություն, մամուլը կարդացել եմ, բայց թե որտեղից են վերցրել, չեմ կարող ասել: Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի, հունվարի 1-ից գազը թանկանալու է նաև ներքին սպառողների համար:
«Բանակցությունները դեռևս ընթանում են, որևիցե նորություն այս պահին դեռ չկա: Բանակցությունները շարունակվում են փոխվարչապետ Մհեր Գեւորգյանի գլխավորությամբ։ Մեկ ամիս առաջ «Գազպրոմ»-ից մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, սպասվող ներդրումային ծրագրերը մինչեւ է 2030թ.»,– ասաց Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ ներկայում «Գազպրոմ Արմենիա»-ն իր ներքին խնայողությունների հաշվին է կարողանում փոխհատուցել սահմանին 15 դոլարով գազի թանկացումը, իսկ պետությունը որեւէ պարտք չի կուտակում։
Հարցին, թե մինչև այս պահը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերանայել է հաստիքացուցակը, Բաղրամյանն ասաց. «Ենթաօրենսդրական ակտ ենք ընդունել, որն իրենց հնարավորություն է ստեղծում որոշակի օպտիմալացում անել հաստիքացուցակի: Այս պահին կոնկրետ քայլ արել են, թե ոչ՝ դժվարանում եմ ասել: Նախնական գնահատականներով՝ շուրջ 1000 աշխատակցի կրճատման մասին է խոսքը առաջիկա 5 տարում»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)