Տանտիրուհին ոստիկաններին ներկայացրել է տնից ոչ հեռու ցանված կանեփի 7 բույս (տեսանյութ)
ՀասարակությունՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը: Իսկ նման դեպքերի բացահայտումը երբեմն ոչ միայն մասնագիտական հմտություն է պահանջում, այլեւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ hենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Հունիսի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, զննություն կատարեցին Երեւանի Օդանավակայանի փողոցի տներից մեկի բակում: Տանտիրուհին ոստիկաններին ներկայացրեց տնից ոչ հեռու ցանված եւ մշակված կանեփի 7 բույս եւ հայտնեց, որ դրանք ցանել եւ մշակել է իր 32-ամյա որդին:
Հանգամանքները պարզվում են:
Հայտնաբերված կանեփի թփերը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)