Հաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Գելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Ֆրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Վարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 

ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդելու լրացուցիչ միջոցառումների ցանկի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման իրականացման շրջանակներում, ինչպես նաև «Տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է.

«Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի կողմին ջերմ ընդունելության և այսօրվա նիստի լավ կազմակերպման համար:

Աշխատանքը սկսելուց առաջ, ցանկանում եմ շնորհավորել մեր թանկագին Վալերի Անատոլի Սեմերիկովին իր առաջիկա հոբելյանի առթիվ՝ վաղը նա կդառնա 65 տարեկան, և մաղթել նրան քաջ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ աշխատանքում:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում են նաև կարճատև կանգ առնել Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկա իրավիճակի և մեր կողմից իրականացվող ներքին քաղաքականության վրա: Մասնավորապես, ներկայումս մենք սկսել ենք դատական համակարգի բարեփոխումները: Գործերը բարեհաջող են ընթանում տնտեսական ոլորտում: Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցիչներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 4.8%, իսկ գնաճը` 2.7% մակարդակում: Իսկ ինչպես գիտեք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Դա բարձրացրեց Հայաստանի տնտեսության կայունությունը, և 2018թ.տնտեսական աճը կազմեց 5.2%: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%:

Վերադառնալով ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը՝ ուզում եմ ուրախությամբ նշել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի հասնելու փաստը: Այս պաշտոնում առաջադրվել է այստեղ ներկա Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, և մենք հույս ունենք, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից:

Հարգելի գործընկերներ,

Այսօր նեղ կազմով քննարկմանը ներկայացվել է մեր նիստերին քննարկվող ավանդական թեմաներից մեկը, քանի որ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդիականությունը չի նվազում, չնայած ձեռնարկվող միջոցառումների և որոշ ուղղություններում ձեռք բերված դրական արդյունքների:

Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության վտանգը կայանում է նրանում, որ դրանք, ըստ էության, սերտորեն կապված են այլ, չափազանց վտանգավոր քրեական դրսևորումների հետ, ինչպիսիք են, թմրանյութերի վաճառքը, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը, զենքի անօրեն շրջանառությունը, կիբերհանցագործությունը: Այդ չարիքի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի խնդրի բոլոր կողմերը:

Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին օրենսդրական դաշտի ստեղծումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում առկա են համապատասխան հոդվածներ, որոնք նախատեսում է քրեական պատասխանատվություն ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման համար:

Մեր երկրի գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք են ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով: Ներկայումս մենք սկսել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը, որում այս հարցին նույնպես համապատասխան ուշադրություն կհատկացվի:

Ահաբեկչության դեմ պայքարի գործում մենք հատուկ կարևորություն ենք տալիս միջազգային համագործակցության ընդլայնմանը և խորացմանը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն ի վիճակի չէ պայքարել այս չարիքի դեմ: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է այդ ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին, ակտիվ մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեությանը: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ անդամ-երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, վերջերս իրականացվեց «Վարձկան» («Наемник») օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը:

Իրականացված միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, հայտնի պատճառներով, ավանդապես բացակայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության համար սնող միջավայրը և բարենպաստ պայմանները:

Սակայն, սա մի կողմ քաշվելու և ձեռք բերվածից բավարարվելու առիթ չէ: Մենք կիսում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների մտահոգությունները, նաև հասկանալով, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից ամենամոտն է Մերձարևելյան տարածաշրջանին, մասնավորապես Սիրիայի և Իրաքի այն մասերին, որտեղ, չնայած հակաահաբեկչական պայքարում ձեռք բերված բացահայտ հաջողություններին, միջազգային ահաբեկչական ակտիվությունը դեռևս շատ բարձր է:

Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավականին բարդ և ոչ միասեռ տարածաշրջանում, որտեղ առկա են չկարգավորվող հակամարտություններ և անկայունության օջախներ: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհը դարձել է ավելի կապակցված, այն կառուցված է այնպես, որ երկարաժամկետ, հեռանկարային կտրվածքում ոչ-ոք չի կարող խուսափել գլոբալ գործընթացների և տենդենցների ազդեցությունից: Իսկ միջազգային ահաբեկչությունը գլոբալ գործոն է, որը ազդում է ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա:

Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության չեզոքացումն է, այլ նաև այդ գործունեության հետևանքների վերացումը, ահաբեկիչների ձեռքից տուժած տարածքներում պայմանների ստեղծումը և կյանքի նորմալ ռիթմի հաստատումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով իր համեստ ներդրումը կատարել միջազգային անվտանգության ապահովման մեջ, այս տարվա փետրվարին սիրիական Հալեպ քաղաք ուղարկեց 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ: Խմբի կազմի մեջ են մտնում հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելությունն աշխատում է համագործակցելով ռուսական կողմի հետ և նրա տեխնիկական աջակցության պայմաններում: Այս ամսվա սկզբին՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայկական հումանիտար առաքելության մասնագետների ռոտացիա և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում շարունակվում է:

Հարգելի գործընկերներ,

Ստեղծված պայմաններում մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ ձևաչափում ձեռնարկել պրակտիկ քայլեր, որոնք ուղղված կլինեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ուժեղացմանը՝ հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտու անմիաջական հարևանությունում տիրող իրավիճակը:

Այս գործում կարևոր դեր է խաղում նաև մեր քայլերի համակարգման մեխանիզմների կատարելագործումը՝ հաշվի առնելով զարգացող իրադարձությունների դինամիկան: Ամենակարևորը, այս ամենի համար մենք ունենք քաղաքական կամք և անհրաժեշտ նորմատիվ դաշտ, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք:

Այս տեսանկյունից, կարևոր դեր ունեն երկու փաստաթղթերը, որոնց մենք այսօր հավանություն տվեցինք, և որոնք ուղարկվելու են մեր երկրների ղեկավարներին հաստատման համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանին: Դրանք են՝ «Տաջիկա-աֆղանական սահմանում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ցանկը» և «ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական գործողությունների ծրագիրը՝ 2019-2021 թթ. ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման համար»:

Համապատասխան միջոցառումներ նախատեսվում են նաև «ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով կոնսուլտացիաների ծրագրում՝ 2019 թ. Երկրորդ կիսամյակ – 2020 թ. Առաջին կիսամյակ»: Այնպես որ, ՀԱՊԿ շրջանակներում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման ուղղությամբ մեզ դեռ սպասվում է լայնածավալ համատեղ աշխատանք:

Ավարտելով ելույթս, հուսով եմ, որ մեր համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ մեր Կազմակերպությունը, ստեղծված բարդ պայմաններում, կկարողանա արդյունավետ հակազդել միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, դրանով իսկ լուծելով ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտում խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն խնդիրը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերը
Ամենադիտված