Իմ դեռ փոքրիկ, բայց արդեն ամենամեծ ու ամուր հենարան. Լուիզա Ղամբարյան
Լուսանկարներ
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դուստրը նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով դերասանուհին արխիվային լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում ու ջերմ շնորհավորել Գաբիին։
«ԳԱԲԻՍ...Իմ դեռ փոքրիկ, բայց արդեն ամենամեծ ու ամուր հենարան.
14 տարի առաջ հենց այս օրը, քո ծնունդով արդարացրեցիր իմ գոյությունը եւ արժեւորեցիր կյանքս։ Ծնվեցիր, եւ երջանկությունը սոսկ բառից վերածվեց բնույթով եւ իմաստով այլեւս ապրելակերպի։ Զգալով մայրության աստվածատուր բերկրանքը՝ ծնեցի հենց քեզ, լույս աշխարհ բերեցի քո պես մարդ։
Շրջապատի, մարդկանց եւ նույնիսկ օտարների հանդեպ քո տածած զգուշությունն ու հոգատարությունն ինձ ստիպեց դառնալ էլ ավելի նրբանկատ, բարեհոգի, ինչպես իրերի, այնպես էլ իրերին կառավարող մարդկանց եւ նրանց թաքնված ապրումների նկատմամբ։
Իմ բարի եւ սկզբունքային աղջիկ, դու լիարժեքորեն զգում ես ծնողներիդ զավակը լինելու պատասխանատվությունը եւ դրանով մեզ պարտավորեցնում ես լինել ավելի զգոն, կիրթ, ներողամիտ ու հանդուրժող։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)