Լոռու մարզում ամբողջությամբ տնակ է այրվել
Արտակարգ Պատահար
Հունիսի 30-ին, ժամը 04:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 7 տնակի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:08-ին, մարվել՝ 05:45-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Ա.-ին պատկանող տնակը (մոտ 45 քմ):


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)