«Բոլոր հայերը Սթիվի Ուանդերներ են, վրացիները՝ Ռեյ Չարլզեր». Ալեքսեյ Չումակովի համերգը НТВ-ում
Տեսանյութեր
Ռուս հայտնի կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող Ալեքսեյ Չումակովը կենդանի համերգ է ունեցել «Квартирник НТВ у Маргулиса» հաղորդման ընթացքում։
Արտիստը պատմել է իր աշխատանքի հանդեպ անկեղծ սիրո, այն մասին, որ իր համար կարեւոր չէ՝ իրեն հրավիրում են համերգների ու եթերների, թե ոչ. նրա համար կարեւորը սիրելի երաժշտությունը կատարելն է։ Նա նաեւ խոսոտովանել է, որ չգիտի ոչ մի նոտա ու գաղտնիք է բացահայտել։ «Ես սարսափելի բան կասեմ, որը երբեք չեմ խոստովանել։ Ես երբեք չեմ հասկացել հաճույքը «The Beatles»-ից ու «Queen»-ից։ Դա իմ, իմ տրամադրության երաժշտությունը չէ…Ես միշտ հաճույք եմ ստացել Սթիվի Ուանդերից ու Ջորջ Բենսոնից»։
Ի պատասխան հաղորդավարը՝ Եվգենի Մարգուլիսը, նկատել է․ «Ես ինձ համար բացատրություն գտա. բոլոր հայերը Սթիվի Ուանդեր են, վրացիները՝ Ռեյ Չարլզեր»։ Արտիստը կատարել է իր լավագույն կոմպոզիցիաները, այդ թվում «Небо в твоих глазах» երգը, որը ներառված է նրա վերջին ալբոմում:

















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան