ՄԻՊ-ը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը
Քաղաքական
Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը միջազգային չափանիշներին ու փորձին, պրակտիկային համապատասխանության տեսանկյունից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Ուսումնասիրության առարկա կդառնան նաև փորձագիտական ու առաջին հերթին՝ լրատվամիջոցների կարծիքները։
ՄԻՊ գրասենյակից հիշեցնում են, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական գործունեությունը, դրա պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է ու գտնվում է անմիջական ուշադրության կենտրոնում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)