Լավ լուր․ Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Բլոգոսֆերա
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
«Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել են, երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ:
Հիշեցնեմ, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից տանը մենակ մնացած 7 տարեկան երեխան ընկել էր պատուհանից։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան բժշկական հետազոտություն անցելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել էր Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
Երեխայի մոտ կային զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Նա շոկային վիճակում ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք»,-գրել է նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)