Պարոն նախարար, Դուք հանգստի իրավունք չեք վաստակել
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կիրակի` հուլիսի 28-ին, Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհ, շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, երկրի նույն հատվածում` վիրավոր։
Այս պայմաններում մեղմ ասած տարակուսելի ու մտահոգիչ է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է մեկնել հանգստի՝ անցկացնելու ամառային արձակուրդները։ Վերը նկարագրված իրավիճակը, որը ամեն օրվա հետ նոր՝ և ռազմավարական, և ընթացիկ լուծում պահանջող մարտահրավերներ է ծնում, պահանջում է անընդհատ աշխատանք, առաջին հերթին դիվանագիտական աշխատանք՝ Ռուսաստանում ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում մեր դեսպանատների, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ու ներկայացուցչի մակարդակում։
Այդ աշխատանքի փոխարեն արտգործնախարարը մեկնում է հանգստի՝ խորհրդանշանական ուղերձ հղելով, որ Հայաստանի անվտանգության ապահավումը ինչպես եղել է, այնպես էլ մնում է սահմանին կանգնած զինվորի ուսերին, առանց պետության, առանց դիվանագիտության թիկունքային աջակցության։
Ցավոք սա այն դեպքն է, երբ չենք կարող ասել, որ Զոհրաբ Մնացականյանի հանգիստը վաստակած հանգիստ է»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)