Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը 

Վզից բռնել ու ուզում էր մտցնել մեքենան. բռնաբարության փորձ Երևանում

Բլոգոսֆերա

Ֆեյսբուքի օգտատեր Հասմիկ Մուրադյանն իր էջում գրել է.

«Քեզ խայտառակ անելն ամենափոքր նվերն ա քո համար այ անմարդկային կենդանի, այ ոչնչություն: Ծնողներիդ եմ շատ խղճում, բայց ես էլ եմ ծնող ու չեմ կարողանում լռել, չեմ կարողանում ներել քո նման զզվելի արարածին, որովհետև խփել ես ուղիղ սրտիս՝ իմ երեխուն:

Եթե ինձ հետ կատարվեր էդ ամենը, սրտիս ուզածը հենց դեմքիդ կասեի էդ պահին ու կգնայի, էլ չէի հիշի, կներեի, բայց հիմա անհնարա քեզ ներելը: Դու իմ երեխուն ես նեղացրել, իմ 19 տարեկան աղջկան ես մեծ ցավ պատճառել, նենց ցավ, որը կարողա էնքան խորը հետք թողնել նրա նուրբ հոգու վրա, որ հետագայում լուրջ առողջական կամ հոգեկան խնդիրներ ունենա: Դու էսքան բանը չես հասկանում ու երբեք էլ չես հասկանա, որովհետև խիղճ չունես, մարդկային էլեմենտար որակներից զուրկ ես: Քո համար էդ ամենը սովորական խաղ էր, դու կենդանական բնազդով ես ապրում, դրա համար էլ կպատժվես, նենց կխայտառակվես, որ էլ երբեք տենց բան չես անի. Ես սև խաղ կբերեմ գլխիդ:

Մենք ԱՄՆ-ում ենք ապրում: Ես ամեն տարի արձակուրդներին իմ երեխաներին ուղարկում եմ Հայաստան, որ չկտրվեն հայրենիքից, որ լեզուն չմոռանան, որ հայ մնան: Էս տարի էլ եմ ուղարկել: Երեխաներս պապիկ-տատիկի տանն են ապրում՝ Երևանում: Ամեն ինչ լավ էր մինչ էդ անիծված օրը, երբ աղջիկս սովորականի պես շունիկին տանում է դուրս՝ ման տալու (օրը ցերեկով):

Ես զանգեցի Հայաստան՝ մամայիս, ձայնից զգացի, որ մի բան էն չի, բայց մամաս չասեց, թե ինչա եղել: Զգացի, որ երեխեքիս հետ ա կապված: Զանգեցի աղջկաս, իր սենյակում լացում էր, խնդրեցի, համոզեցի, որ պատմի, թե ինչ ա եղել... պատմեց:

«Շունիկին դուրս էի տարել, ման էինք գալիս, մեկ էլ մի հատ մոխրագույն ավտո եկավ, կանգնեց կողքս, հետո սկսեց հետևիցս գալ, հետո շուրջս պպտվել: Հասկացա, որ հետապնդումա, ճանապարհս թեքեցի, որ փախչեմ, բայց ավտոյով դեմս կտրեց:

- Դուք հաճու՞յք եք ստանում ձեր արածից,-հարցրի:

- Էմ ջաաաան, ո՞նց ես, էս ինչքա՞ն ես մեծացել... արի, նստի 
ավտոն, քեզ լավ ժամանակ ցույց տամ,-ասեց էդ տղան:

Հասկացա, որ ճանաչում ա ինձ: Սև երկար մազեր ուներ, սուրոտ դունչ: Աղոտ հիշեցի, որ փոքր ժամանակ տեսել եմ, երևի մեր բակից ա:

Հեռախոսս շուտ հանեցի ու զանգեցի պապիկիս, պապիկս պատասխանեց, ասեցի, որ հարցեր չտա ու շուտ իջնի բակ, ինձ մի տղա անհանգստացնում ա:

Մեկ էլ էդ տղան ասեց.

-Օօօօ, Աշոտ պապիկն ա՞, բարևի իմ կոմից:

-Հեսա կգա, ինքդ էլ կբարևս,-պատասխանեցի:

Հանկարծ էդ անասունը դուռը բացեց, ոտքից գլուխ ինձ լկտի հայացքով նայեց ու ասեց.

-Հա լաաավ, արի հետս:

Հետո երկու ձեռքով բռնեց կրծքերս, ես նրան հրեցի ու հետ գնացի, շորերս հավաքեց բռի մեջ, հետո վզիցս բռնեց ու ուզում էր մտցներ ավտոն,ես բռնեցի դռնից ու նորից իրան հրեցի: Տեսավ, որ չի կարում մտցնի ավտոն, նստեց ու արագ քշելով գնաց: Նայեցի ավտոյին, որ համարները հիշեմ, բայց առանց համար էր: Մենակ էն եմ հիշում, որ մոխրագույն ջիպ էր, ապակուն գրված՝ 2007 ու հեռախոսի համար, որը վատ ձեռագրով էր գրված, չհասցրի հիշեմ: Մեկ էլ էն եմ հիշում, որ դրա գնալուց հետո նկատեցի, որ քիչ հեռու 6-7 հոգի կանգնած նայում էին (ոնցոր կինո նայեյին)»:

Հիմա ես կշարունակեմ ու կպատմեմ, թե ինչ ա եղել հետո: 2 ժամ չանցած մի քանի դուռ թակելուց հետո մերոնք գտնում են դրան. Պարզվում ա՝ հարևանա ա, ինքն էլ ամուսնացած (չեմ ուզում ասեմ՝ տղամարդ):

Հետո էդ զզվանքը գալիս ծնկաչոք ներողություն ա խնդրում մերոնցից, իսկ հետո արդարանում ա իբր չի իմացել, որ Աշոտի թոռնիկն ա ու նենց չի եղել, ոնց աղջիկս ա պատմում: Հետո ասում ա, որ չէր հավատում, թե աղջիկս էդ ամենը կպատմի ինչոր մեկին (էլ չգիտեր էդ անասունը, որ իր արածի մասին բոլորն են իմանալու):

Մի բան էլ. Դրա քույրն աղջկաս ասել ա՝ անբարոյական (բառը փոխած), հարևաններից մեկին ասել ա՝ դրա հագածը տեսե՞լ եք, ինքը տոն ա տվել ախպորս, որ տենց բան անի:

Կրկնում եմ՝ էս ամենը նրանք ասել են ներողություն խնդրելուց հետո:

Մտածեցի, որ էդ պահին խմած ա եղել, հարցրի աղջկաս, ասեց՝ չէ, լրիվ նորմալ էր, խմած չէր:

Ես փառք եմ տալիս Աստծուն, որ աղջիկս կարողացել ա դիմադրել ու թույլչի տվել, որ էդ տականքն իրեն գցի մեքենան ու տանի, բայց...

Ենթադրենք աղջիկս չէր կարողանում դիմադրել, ու էդ տականքը տանումէր մեքենայով: Պարզ ա չէ՞ ուր էր տանելու ու ինչ էր անելու: Իսկ դրանից հետո ի՞նչ էր անելու: Սպանելու՞ էր աղջկաս, որ հետքերը մաքրի: Էս հարցերի պատասխանները ես շատ եմ ուզում իմանալ:

19 տարեկան երեխա ա, նոր ա կյանք մտել, ու սենց բան ա կատարվում հետը: Էմոցիոնալ աղջիկ ա, սրտին շատ մոտ ա ընդունել կատարվածը, վախեցել ա, ծանր ա տանում, զզվում ա տղամարդկանցից... ու էս ամենը մի հատ անասունի պատճառով, ով մտածում ա, թե իրեն ամեն ինչ կարելի ա, որ ինքը չի պատժվելու, որ Հայաստանն իր սեփականությունն ա, էնտեղ ապրողներն էլ իր ստրուկները, որ ինչ ուզի անի հետները:

Հասկանում եմ, որ կարդացողներից ոմանք կասեն, թե ինչի՞ համար եմ սենց պատմություն սարքում, եղածը մեծ բան չի: Նախապես պատասխանում եմ տենց ասողներին: Իսկ եթե ձեր աղջկա հետ նման բան անեին, դուք ի՞նչ կանեիք, սուս ու փուս կնստեիք հա՞:

Ես մայր եմ, իմ բալիկին ցանկացել են բռնաբարել, հասկանու՞մ եք... ես էլ հազարավոր կիլոմետրեր հեռու եմ: Տեղս չեմ գտնում, սիրտս կտոր կտոր ա լինում, ամբողջ ներսս տակնուվրա ա եղել, չեմ կարողանում հանգիստ ապրել, շնչել, էդ ամենը գլխիցս դուրս չի գալիս, խեղդվում եմ:

Միակ բանը, որ կարող եմ անել, էս ամենը ֆեյսբուքով գրելն ա: Որ Հայաստանում ապրող մարդիկ իմանան, թե ինչ ա կատարվում մեր հայրենիքում, ուր միշտ հոգատար են վերաբերվել երեխաներին, հատկապես աղջիկներին:

Ուզում եմ, որ աղջիկներն ավելի ուշադիր լինեն, իսկ տղաները (նորմալ տղաները) պաշտպանեն աղջիկներին տենց տականքներից, ոչ թե կանգնեն ու նայեն:

Վերջում դիմում եմ աղջկաս... սիրտս, արևս, կյանքս, մի չարացի բոլոր տղաների վրա, մի անասունի պատճառով բոլորից մի հիասթափվի: Լիքը լավ տղաներ կան աշխարհում, որոնցից մեկը հաստատ երջանկացնելու ա քեզ... կներես ինձ»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետը
Ամենադիտված