«Ալաշկերտ»-ը հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալվեց «Ստյաուա»-ին ու հաղթեց 3:2 հաշվով:
Հայկական թիմի կազմում դուբլ հեղինակեց Գուստավո Մարմենտինին (24', 28' 1մ.), մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիագո Գալվաոն (45"):
Դաշտի տերերի կազմում գոլերը խփեցին Ֆլորին Տենասեն (10', 11մ.) և Ֆլորինել Կոմանը (59':)
Չնայած հաղթանակին «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարից, քանի որ թիմերի միջև առաջին խաղում մրցակցին զիջել էր 0:3 հաշվով: Երկու խաղերի արդյունքում գրանցված 5:3 հաշվի շնորհիվ «Ստյաուա»-ն կշարունակի պայքարը:
Նշենք, որ թիմերը հանդիպումը ավարտեցին 10-ական խաղացողով: «Ստյաուա»-ի կազմում կարմիր քարտ ստացավ Միխայ Բելաշան (27'), «Ալաշկերտ»-ի կազմում` Գուստավո Մարմենտինին (63'):
Տեսանյութը և լուսանկարը` «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան