Լոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց է Արդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումների Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են Վարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. Ռուբինյան Զախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանը Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակել Զելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայել Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից Ֆրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվում Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. Ղահրամանյան ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը 

«Փաստ». Վերախմբագրում է խոստումները

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Այս անգամ Փաշինյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։

Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրամով»։ Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտների աճը հնարավորություն է տվել, որ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը։ Թեեւ շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երեւույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին։

Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 ազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ «Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։ Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988–ի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար»,– գրում է Փաշինյանը։

Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ եւ դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը բնակչության բավական վատ է։ Հետաքրքիր են ընտրված թիրախային խմբերը՝ զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառուներ եւ երկրաշարժից տուժած ընտանիքներ։ Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարեւորել է ճանապարհաշինությունն ու համայնքային ծրագրերը։ Այսինքն՝ կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի։ Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լավացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամակարդակի հարցում ոչինչ չի փոխելու։ Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանապարհաշինության եւ համայնքային տարբեր ծրագրերի վրա։

Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարները հավելյալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն։ Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սակայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը։ Հեղափոխությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով։ Դեռեւս ժամանակ կա այղ խոստումը իրականացնելու համար, հետեւաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը։ Հանուն նրա, որ թվերը գեղեցիկ համընկնե՞ն։ Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է՝ խոստումները 100 տոկոսով իրականություն չեն դառնալու, եւ քանի շանս կա, մի քիչ ձեւափոխել, նկարել։ Փաշինյանի կառավարության գրանցած այս ցուցանիշները այնպիսին չեն, որ չէր կարող գրանցել ցանկացած այլ, անգամ նախկին կոռումպացված կառավարությունը։ Նախկինում էլ բյուջեի եկամուտները աճել են, բյուջեն գերկատարվել է, սակայն, դա, բնականաբար, չի գոհացրել հանրությանը, քանի որ շատ սովորական աճի ցուցանիշներ են։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհըՀետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալՓոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներՀրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններում
Ամենադիտված