Մարտական հանդիպում ստացվեց. Ալեքսանդր Տարխանովը` «Փյունիկ»-ի խաղի մասին
Սպորտ
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը գոհ է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղի արդյունքից:
«Մարտական հանդիպում ստացվեց, և սա խոսում է այն մասին, որ երկու թիմերն էլ լավ պատրաստված էին: Մենք հասկանում էինք, որ սեփական դաշտում «Յաբլոնեց»-ը գրոհելու է և հիմնականում եզրային գծերում: Մեզ հաջողվեց չեզոքացնել նրանց»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տարխանովը:
Մարզչի խոսքով` թեպետ մրցավարը երկու կարմիր քարտ ցույց տվեց, սակայն հանդիպումը, ընդհանուր առմամբ, չառանձնացավ կոպտությամբ: «Ինձ դուր եկավ այս հանդիպումը, քանի որ փոխադարձ գրոհներով լի էր»,- ասել է նա:
Երևանի «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր չեխական «Յաբլոնեց»-ին, իսկ թիմերի երկրորդ խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը «Վուլվերհեմթոն»-ն է անգլիական Պրեմիեր լիգայից:
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա Երևանում օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը` Անգլիայում, օգոստոսի 15-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան